Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

«Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները եղան  Գյումրու «Բարեկամություն» զբոսայգում՝ մասնակցելու այգու վերականգնման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու «Բարեկամություն» այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստյան գոտիով, սրճարանով, կարուսելներով: Ծրագիրը կյանքի կկոչվի տարբեր բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Փրկում են կյանքեր` առանց զենքի և վախի. «Ավրորայի» հերոսների անհավանական պատմությունները

«Վերջապես մենք գտանք ճիշտ  ծրագիր, որն անչափ կարևոր է գյումրեցիների համար։ Այն կդառնա նաև զարգացման ծրագիր՝  խթանելով զբոսաշրջության զարգացմանը: Ուրախ ենք, որ  հատկապես գյումրեցիները կարևորեցին այս ծրագիրը: Այն համախմբեց շատերին, ու իսկապես  սա  ընկերության ու բարեկամության այգի է լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցի  ժամանակ նշեց հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Նշենք, որ այգին նախատեսվում է բացել 2022 թվականի թվականին: Այն լինելու է տարածաշրջանում եզակի: Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել» է  այնտեղ տեղադրված տնակներից: Այգու ճարտարապետն է Սևակ Պետրոսյանը (ԱՄՆ):

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

«Ուզում ենք 2 տարվա ընթացքում կառուցել այգին: Շինարարությունը կսկսվի 2020 թվականի գարնանը, բայց դեռ շատ հարցեր կան ենթակառուցվածքների հետ կապված»,-նշեց Ռուբեն Վարդանյանը՝  չցանկանալով խոսել ծրագրի արժեքի մասին: Նա նշեց միայն, որ 10  եզակի ատրակցիոն արդեն նվիրաբերվել է IDeA հիմնադրամին:

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակում: Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները եւ արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը: 

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Հավելենք, որ ի նշան երախտագիտության` Գյումրիում երեխաները հյուրերին ու ծրագրի մասնակիցներին բաժանեցին Գյումրու խորհրդանիշ խաղերից մեկը՝  հոլը, որի վրա երեք լեզուներով՝ հայերն, ռուսերեն և անգլերեն` գրված էր «Բարեկամություն» բառից մեկ տառ:

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Ֆլեշմոբ Գյումրու կենտրոնում. երեխաները կյանքի կոչեցին Ալեքպոլի որբանոցի սաների լուսանկարը