ՌԱԴԻՈ

Սաֆրաստյան. «Փախստականների հարցում Թուրքիան Արևմուտքի հանդեպ դիմում է շանտաժի»

Թուրքիան իրականում նախատեսել էր այդտեղից դուրս մղել քուրդ ազգաբնակչության զգալի մասին ու նաև ազգային փոքրամասնությունների քրիստոնյա ներկայացուցիչներին, օրինակ՝ հայերին:
Sputnik
Սաֆրաստյան. «Փախստականների հարցում Թուրքիան Արևմուտքի հանդեպ դիմում է շանտաժի»

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի` Սիրիայի տարածք ներխուժելու խնդրին ու նշել, որ Թուրքիան հիմնականում իր ուզած խնդիրը լուծել է: 

«Դա հրաշք է». քրդերը հայերի և չեչենների հետ փրկվել են թուրքամետ զինյալների ձեռքից

«Թուրքիան հայտարարում է, որ ինքը հումանիտար նկատառումներով է դիմել այդ քայլին, որ այդ տարածքում պետք է հիմնվեն բնակավայրեր՝ տեղում բնակեցնելով Թուրքիայում այսօր հանգրվանած` պաշտոնական տվյալներով` 3 միլիոն 200 հազար, իսկ ոչ պաշտոնականով` մոտ 4 միլիոն փախստականներին կամ գոնե դրանց մի մասին՝ մոտ մեկ միլիոնին: Թուրքիան նրանց խոստացել է հող և տուն հատկացնել: Անկարան նույնիսկ այս հարցում Արևմուտքի հանդեպ դիմում է շանտաժի, որպեսզի իրեն ֆինանսապես օգնեն, հակառակ պարագայում` կբացի սահմանները, և փաստականները կլցվեն Եվրոպա»,- նշում է Ռուբեն Սաֆրաստյանը:  

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան, գրավելով այդպիսի մեծ տարածք՝ իրականում նախատեսել էր այդտեղից դուրս մղել քուրդ ազգաբնակչության զգալի մասին ու նաև ազգային փոքրամասնությունների քրիստոնյա ներկայացուցիչներին, օրինակ՝ հայերին: Թուրքիան տևական ժամանակ իր վերահսկողության տակ կպահի այդ տարածքը:

«Հրամանը շուտով կստորագրեմ». Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու

Սաֆրաստյանի խոսքով՝ քրդերը հսկողության տակ են պահում Սիրիայի տարածքի մեկ չորրորդը, որտեղ գտնվում են արաբական երկրի նավթի հիմնական պաշարները, և քրդերի թվաքանակը ներկայացվածի չափ չէ:

Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների արդյունքում Սիրիայի բանակին թույլատրել են, որ ընդառաջ գա թուրքական զինուժին և չթողնի` վերջինս մտնի երկրի խորքը: 

Սիրիական բանակի ջոկատները 5 տարվա մեջ առաջին անգամ Ռաքքա մտան

Սիրիայում նոր սահմանադրության նախագիծ է մշակվում, որտեղ նախատեսված է հիշյալ տարածքներում քրդերին տալ որոշակի ինքնավարություն, որպեսզի այդ էթնոսը կարողանա պահպանել իրեն որպես ինքնավար միավոր Սիրիայի շրջանակներում, ինչը կարևոր է արաբական երկրի տարածքային ամբողջականության համար: