Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարձրագույն մարմնում քննարկման առարկա է դառնալու 300.1 հոդվածի խոցելի կողմերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արամ Վարդևանյանը։
«ՄԻԵԴ ներկայացվելիք հիմնավորումներն առավելապես վերաբերելու են 300.1 հոդվածի մի շարք խոցելի կողմերին, ու դրա բոլոր հիմնավորումները. թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոնալ տեսանկյունից խնդիրները, որոնք բազմիցս ներկայացրել է փաստաբանական թիմը, այժմ նաև դրանցից յուրաքանչյուրը քննարկման առարկա է դառնալու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարձրագույն մարմնում»,- ասաց Վարդևանյանը։
«Քոչարյանի գործն առիթ էր». Հրայր Թովմասյանը խոսել է իր պաշտոնանկության պահանջի մասին
Փաստաբանը հատկանշական է համարում, որ գործի բոլոր նրբերանգները, հանգամանքներն ու կոնկրետ 300.1 հոդվածի հետ կապված մի շարք խնդիրները քննարկման առարկա են դառնալու եվրոպական դատարանի ոչ թե ստորին, այլ բարձրագույն պալատում։
«Մենք բարձրաձայնելու ենք առկա բոլոր խնդիրները, և կարելի է ասել, որ հենց այդ մարմինը դառնալու է առանցքային որոշակիորեն դերակատարություն ունեցող այս գործի հետ կապված»,-ընդգծեց Քոչարյանի պաշտպանական թիմի անդամը։
Վարդևանյանը նշեց, որ 300.1 հոդվածի հետ կապված խնդիրների` կոնվենցիայի համապատասխանության տեսանկյունից հարցադրումները բոլորովին էլ անհիմն չեն, քանի որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել դրանք։
«ՄԻԵԴ-ը դիտարկելու է` 300.1 հոդվածը համապատասխանում է կոնվենցիայի պահանջներին, թե ոչ»,-նշում է Վարդևանյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի գրավոր փաստարկների ներկայացման համար։ Երկրի սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի ձևավորած Մեծ պալատի ծանուցումը և պատրաստվում է մինչև նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել