Կրակոցներ Ավան–Առինջում. մեծ թվով ոստիկաններ են հավաքվել

Դեռևս հայտնի չէ` կատարվածը փոխհրաձգություն է եղել, թե ինչ-որ մեկի դեմ ուղղված, բայց ավարտին չհասցված հանցագործություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Ավան–Առինջ թաղամասում քիչ առաջ կրակոցներ են հնչել։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ մասնագիտական գործունեություն են իրականացնում Ավան-Առինջի 2/13 շենքի բակում և հարակից տարածքներում։

Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել

Շենքի բակում կայանված մեքենաների վրա կրակոցների հետքեր կան։ Բացի այդ, իրավապահները տարածքում հրազենի պարկուճներ են գտել։

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` վիրավորներ չկան, նույնիսկ արյան հետքեր չեն գտնվել։

Կատարվածի վերաբերյալ որևէ հստակ վարկած չի շրջանառվում` փոխհրաձգություն է, թե ինչ-որ մեկի դեմ գործված, բայց ավարտին չհասցված հանցագործություն։

Վանաձորում կրակոցներ են հնչել. սպանվածների թվում քրեական հեղինակություն կա

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կտան իրավապահները։