ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Կապանում սողանքի հետևանքով փլված երկրհարկանի տան ևս մեկ բնակչի` 76-ամյա Վադիմիր Պ–ին, փրկարարները մահացած են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մինչ այդ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ տանտիրուհին` Էլլա Պ.-ն, ևս մահացած է եղել։
Տարեց ամուսիններն այսօր վաղ առավոտյան մնացել էին սողանքից փլված տան ավերակների տակ։
Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, տան փլատակները ծածկվել են հողով։
Ոստիկանին սպանելուց առաջ եղբայրները գողություն են արել. նոր մանրամասներ