ՌԱԴԻՈ

«Իրականում». Հայերը վաղուց պետք է խառնվեին սիրիական զարգացումներին

Իրականում Սիրիան բոլորի ուշադրության կենտրոնում է, չնայած միջազգային հանրությունը ի սկզբանե փորձում էր չնկատել այն ամենը, ինչն այդ բազմաչարչար երկրում տեղի է ունենում:
Sputnik

Սակայն մի պահ է գալիս, երբ չնկատել պարզապես հնարավոր չէ. հիմա հենց այդ պահն է: Որպեսզի գոնե մոտավորապես հասկացվի, թե իրականում ինչ է հիմա Սիրիայի տարածքում տեղի ունենում, ստիպված ենք անընդհատ տարբեր լրատվական աղբյուրներից օգտվել, առաջին հերթին հենց գլխավոր խաղացողների լրատվամիջոցներից՝ ռուսաստանյան, ամերիկյան, եվրոպական, իրանական, թուրքական ու իհարկե նաև սիրիական:

«Իրականում». Հայերը վաղուց պետք է խառնվեին սիրիական զարգացումներին
Իսկապես անմխիթար իրավիճակ է ստեղծվել Սիրիայում. արդեն քանի տարի է՝ պատերազմական գործողությունները ոչ մի կերպ չի ստացվում դադարեցնել. զենքը կրակում է, մարդիկ են զոհվում, տասնյակ հազարներով տեղահան են լինում… Ու այս ամենը՝ քսանմեկերորդ դարում:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան