ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Instagram-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին:
Երգչուհին լուսանկարին կից նշել է, որ գտնվում է Արցախում:
Երգչուհու երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը: Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են հնչեցրել Հռիփսիմեի հասցեին:
Հայ երգիչը, տատն ու Երևանից Մոսկվա թռչող ուղևորների արտակարգ 1,5 ժամը Մինվոդիում. բացառիկ
«Շատ լավն եք, Հռիփսիմե ջան», «Հրաշք եք», «Սեփական երեխայից թանկ ու կարևոր մարդ չկա աշխարհում»,-գրել են էջի հետևորդները:
Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ Արցախում տեղի ունեցած մենահամերգից:
«Անչափ շնորհակալ եմ, իմ ջերմ Արցախ»,-տեսանյութին կից գրել է երգչուհին:
Հռիփսիմե Հակոբյանի լացն ու փախուստը. հայտնի զույգը նշում է ամուսնության 6–ամյակը
Նշենք, որ հոկտեմբերի 14-15-ին Արցախում Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը հանդես եկան մենահամերգներով:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` խոսակցություններ են պտտվում, որ հայտնի զույգը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։