Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ են կանչել

Ազգային անվտանգության ծառայությունն ուզում է զրուցել Սահմանադրական դատարանի նախագահի հարազատների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա քույրը` Անժելա Թովմասյանը։

«Այո, եղբորս աղջիկներին ու հորս կանչել են ԱԱԾ` զրույցի։ Այդպես էր նշված»,– ասաց նա։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ–ից, բայց խոստացան մեր հարցին ավելի ուշ պատասխանել` չբացառելով, որ գուցե խնդրեն` հարցն ուղղենք գրավոր տարբերակով։ Նյութը հրապարակելու պահին պատասխան դեռ չէինք ստացել։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան

Այսօր ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Հրայր Թովմասյանի գործով կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը