ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան

Արմեն Աշոտյանը հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը ՀՀԿ–ի գրասենյակից նյութեր է առգրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից առգրավել է նյութեր, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի` ՀՀԿ–ին անդամակցելու դադարեցման մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը», – գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա ՝ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որի պաշտոնավարման օրինականությունը պատգամավորը վիճարկում է: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան

Հոկտեմբերի 14-ին ՍԴ–ն մերժեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, որը ներկայացրել էր ԱԺ–ն:

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր