«Հիմար մի՛ եղեք, ավելի ուշ կզանգեմ». Թրամփը Էրդողանին սպանիչ նամակ է գրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել թուրք գործընկերոջը և «հիմար չլինելու» կոչ արել Թայիփ Էրդողանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9–ին (այն օրը, երբ Թուրքիան գործողություններ սկսեց Սիրիայում), Թրամփը նամակ է ուղարկել Էրդողանին` խնդրելով, որ «հիմարություն չանի» ու «աշխարհին հուսախաբ» չանի ռազմական գործողությամբ։ Նամակը տարածվել է համացանցում, այն հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Ռազմական գործողությունները Սիրիայում կհանգեցնեն հակամարտության սրման». Սարգիս Գրիգորյան

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը հաստատել է նամակի իսկությունը։

Թրամփը նամակում կոչ է անում Էրդողանին «լավ գործարք կնքել»։

«Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ», – գրել է Թրամփը։

Նա նշում է, որ պատմությունը բարեհաճ կլինի Էրդողանի նկատմամբ, եթե նա «ճիշտ ու մարդասիրաբար» վարվի, «բայց եթե լավ բաներ տեղի չունենան, նրան մշտապես կնայի որպես սատանայի»։

Թրամփը Թուրքիայի նախագահին հորդորել է «իր երազած տղայի տեղը չդնել»։

Նամակն ավարտվում է հետևյալ բառերով. «Հիմար մի՛ եղեք։ Ավելի ուշ կզանգեմ»։

ՀՀ–ն ուշացել է տարհանման հարցում, իսկ ԱՄՆ–ն դավաճանել է քրդերին. փորձագետը` Սիրիայի մասին

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

«Հրամանը շուտով կստորագրեմ». Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու