ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Այդ մասին Twitter–ում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ։ Գերազանց արդյունք։ Շատ շնորհակալություն մեր բոլոր կողմնակիցներին, ՄԱԿ անդամ պետություններին՝ վստահության համար»,–գրել է Մնացականյանը։
Այս գրառմանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս», –Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը։
Լորիս Ճգնավորյանը կդառնա ՄԱԿ-ի խաղաղության դեսպան՝ Իրանից
Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ–ի միջկառավարական մարմին է, որի կազմի մեջ մտնում են 47 պետություններ, որոնք պատասխանատու են ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար։