ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Երևանում մեկնարկել է ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովը։
Digital UAV Forum–ը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ գիտնականներին ընկղմվել ՏՏ մշակումների, արհեստական բանականության և անօդաչու սարքերի աշխարհը։
Digital UAV Forum հարթակում աշխատում են 200 մասնակիցներ Ռուսաստանից և Հայաստանից։ Համաժողովի առաջին երկու օրերն ընթանում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա։ Այստեղ տեղի կունենա գիտագործնական համաժողով` IT, AI և UAV հինգ արդի ուղղություններով, ինչպես նաև հաքաթոն` առաջատար բիզնես պատվիրատուների քեյսերով։
Մեկնաբանելով համաժողովի աշխատանքի մեկնարկը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորը հույս հայտնեց, որ նրա աշխատանքները կնպաստեն հայ և ռուս մասնագետների միջև ավելի սերտ գործակցություն հաստատելուն։
Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ ՏՏ և ԱԹՍ ոլորտում առավել արդի խնդիրներից են կադրային ներուժի ձևավորումը և զարգացումը, տաղանդավոր երիտասարդությանն այս ոլորտ ներգրավելու համար պայմանների ստեղծումը։
«Անշուշտ, դրա համար կպահանջվի ոչ միայն մասնագետների, այլ նաև ուսանողների ջանքերի համախմբում։ Մենք պետք է երիտասարդության շարքում հետաքրքրություն առաջացնենք ինժեներային, գիտատեխնիկական պրոֆեսիոնալ գործունեության հանդեպ»,–ասել է Մարուխյանը։
Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին ուշադրություն է դարձրել այն բանին, որ անօդաչու թռչող սարքերի նոր մշակումները Հայաստանի համար կարևոր են տնտեսության զարգացման և երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման տեսանկյունից։
Երբ ազատվում են ձեռքերը, ազատվում է նաև գլուխը. Փաշինյանը հիշեց բրիտանական արհեստավորներին
ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովն առաջին միջոցառումն է Մոսկվայի ազգային ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, «Լոկատոր» ՓԲԸ–ի և «Այբ» դպրոցի միջև ստորագրված հնգակողմ համաձայնագրի շրջանակում։