ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիսային Պրեմիեր լիգայի (Անգլիայի 7-րդ դիվիզիոն) «Բասֆորդ Յունայթեդ» և «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» թիմերի հանդիպման ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Eurosport–ը։
62-րդ րոպեին «Յունայթեդ օֆ Մանչեսթերի» պաշտպանը գնդակը դուրս է բերել հակառակորդի դաշտ։ «Բասֆորդի» պաշտպան Ստեֆան Գալինսկին էլ սեփական կիսադաշտից գնդակը հեռացրել է գլխով և դարպասապահի առաջ գալու պատճառով դարձել զավեշտալի գոլի հեղինակ:
Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին
Գնդակն ընկել է «Յունայթեդ օֆ Մանչեսթերի» տուգանային հրապարակի մոտ, անցել դարպասապահի վրայով և հայտնվել ցանցում։ Գոլ։
Ստեֆանի հարվածը հաղթական է դարձել. «Բասֆորդը» հաղթել է 3:1 հաշվով։
Կանանց թույլ են տվել ներկա լինել խաղին. ֆուտբոլիստներն ուրախությունից 14 գոլ են խփել