ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sutnik. Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Գյումրու Վարդանանց հրապարակում դպրոցականները «Thank you, world» արտահայտությամբ երախտագիտության յուրահատուկ ուղերձ հղեցին աշխարհին։
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին
Մոտ 1000 դպրոցականները, «Ավրորա» ֆորումի բարի կամքի դեսպաններն ու հյուրերը` ձեռքերը վեր պարզած, շարքեր կազմեցին, որոնք վերևից նայելու դեպքում դառնում էր «Thank you, world» արտահայտությունը։
Նշենք, որ նմանատիպ լուսանկար արվել էր 1916 թվականին Ալեքսանդրապոլում։
«Սա յուրահատուկ շնորհակալություն է այն մարդկանց, որոնք շուրջ 100 տարի առաջ մոտ մեկ միլիոն կյանք են փրկել, օգնել 130 հազար որբի։ Սա երախտագիտություն է` ուղղված այն երկրներին, որոնք օգնել են Հայաստանին»,– ասաց «Ավրորայի» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան։
1915-18 թվականներն Արևմտյան Հայաստանում հազարավոր հայ երեխաներ զրկվեցին ծնողներից։ 1915 թվականին անապաստան երեխաների համար որբանոցներ բացվեցին նախ Կարսում, ապա Ալեքսանդրապոլում։ 1915 թվականի նոյեմբերի 20-ին Հայոց բարեգործական ընկերությունն Ալեքսանդրապոլում բացեց առաջին որբանոցը։ 1920-ականներին այս որբանոցներում 20 հազար է երեխա է եղել։
Հայաստանի ամենամեծ փազլն արդեն հավաքված է. ինչու են Գյումրիում սպասում Փաշինյանին