Երիտասարդ կինն «Օդնոկլասնիկիում» գրանցված տղամարդուց 7 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեն հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել սոցիալական կայքի միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակված գումարների մասին քրեական գործից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. 28-ամյա կինը, կեղծ անձնական տվյալներով «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում գրանցվելով, ծանոթացել է Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա տղամարդու հետ ու նրանից ավելի քան 7 մլն դրամ գումար հափշտակել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` որոշ մանրամասներ ներկայացնելով բացահայտված քրեական գործից։

«Արդշինբանկի» կառավարիչը ձերբակալվել է. նա կասկածվում է 122 միլիոն հափշտակելու մեջ

Երիտասարդ կինը սոցիալական կայքի միջոցով տարիներ շարունակ շփվել է տղամարդու հետ, ձևավորել մտերմիկ հարաբերություններ և առողջական, ընտանեկան խնդիրների կեղծ պատրվակներով պարբերաբար գումարներ վերցրել նրանից։

Երբ նկատել է, որ տղամարդը այլևս չի վստահում իրեն ու գումար չի տալիս, ներկայացել է իր իրական տվյալներով ու շարունակել գումարներ խնդրել։

2012-2015թթ. ընթացքում նա տղամարդուց 7.213.273 ՀՀ դրամ գումար է վերցրել:

Արտակարգ դեպք Վանաձորում. 4 հոգով կողոպտել են առևտրականին և 30 հազար դոլար հափշտակել

28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախկին քննիչները մեղադրվում են խուզարկության ժամանակ ոսկեղեն հափշտակելու մեջ