Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ

Թեև հայ դիմահարդարը հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում, այդուհանդերձ, նրա` երգչուհի դառնալու որոշումը շատերին է դուր եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ: Նա այս մասին հայտնել է Instagram-ի իր էջում և նոր տեսանյութ հրապարակել :

«Օր, որին սպասել էի ամբողջ կյանքում: Այսօր իմ «Միամիտը» երգը հասանելի կլինի բոլոր թվային հարթակներում։ Սպասո՞ւմ էիք»,- տեսանյութին կից գրել է դիմահարդարը:

Երկրպագուներից շատերը ողջունել են նրա ցանկությունը:

«Իհարկե սպասում ենք, դու տաղանդավոր աղջիկ ես, վստահ եմ, տեսահոլովակը ցնցող կլինի», «գեղեցկուհի ես», «կեցցես, սպասում ենք», «այ թե անակնկալ էր»,-գրել են էջի հետևորդները:

«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին

Նշենք, որ Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

«Ո՞վ է խժռել ամբողջ թխվածքը». Գոհար Ավետիսյանը Երևան է եկել ու նոր լուսանկար հրապարակել