Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Հայաստանի ամենաբարձր լեռնային գյուղերից մեկը, որը կարող է լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոն դառնալ. դա ապագայում։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք ընթերցել` ինչպես են ապրում տեղի բնակիչները, ինչով են զբաղվում և ինչի մասին են երազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա. Հայաստանի հյուսիսում մի շրջան կա, որտեղ ձմեռը ոչ թե երեք, այլ վեց և նույնիսկ ավելի ամիսներ է ձգվում։ Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչներն ասում են, որ այստեղ տարվա կեսը ստիպված են բնակարանը ջեռուցել։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2040 մետր բարձրության վրա։ Ձմռանը օդի ջերմաստիճանը հաճախ հասնում է -40 աստիճանի։ Ի դեպ, 1960-ականներին հենց Աշոցքում է գրանցվել Կովկասում ամենացածր ջերմաստիճանի ռեկորդը, երբ այն նվազել է մինչև -46։

Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Գյուղը բավականին մեծ է, այստեղ շատ են ամրակառույց շինությունները, գլխավոր փողոցով անընդհատ բեռնատարներ են անցնում․ այս շրջանով է անցնում Ախալքալաք (Վրաստան) – Գյումրի մայրուղին։ Բայց բնակիչները գնալով նվազում են․․․

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Շփվելով փոքրիկ, խարխուլ խանութի վաճառողուհու հետ իմացանք, որ տեղի բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն անասնաբուծությունն է։

«Մենք այստեղ ոչինչ չունենք, մարդիկ աշխատելու տեղ չունեն, ուստի շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ նրանք, ովքեր մնում են, հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ», - ասաց նա։

Ի դեպ, բարձր լեռնային այս շրջանում գրեթե չկան ալպիական, փարթամ խոտով ծածկված արոտավայրեր։ Սակայն տեղի կաթնամթերքը, ինչպես և մեղրը, հայտնի են արտակարգ համով։ Աշոցքում և հարևան գյուղերում շատերը զբաղվում են մեղվապահությամբ` ոչ մեծ մասշտաբներով։

Խանութը, որտեղ աշխատում է մեր զրուցակիցը, գյուղի ծայրամասում է։ Ասում է՝ գործերն այդքան էլ լավ չեն․․․

Ինչու է անուշադրության մատնվել Մակարավանքը, որտեղ թաքնված է Հայաստանի հոգին

- Բայց չէ՞, որ մայրուղու վրա է գտնվում, վարորդները հաճախ չե՞ն կանգնում։

- Ոչ, ոչ հաճախ․․․ Այստեղ հիմնականում մոտակա հիվանդանոցի հիվանդների ազգականներն են գալիս․․․

Այստեղից ոչ հեռու 1991թ-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ  կարիքավորների համար կառուցվել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը, որը պետք է գործեր բարեգործական հիմունքներով։ Այստեղ բժշկական օգնություն ստանալու համար գալիս են ոչ միայն Աշոցքից, այլ նաև հարևան բնակավայրերից։

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Հանկարծ ձայն տվեց մի կին, որը նստած էր վագոն-տնակի դիմաց։ Տնակը երեսպատված էր քարով և սպիտակ էր ներկած։ Կինը աչքի ընկնող արտաքին ուներ, հատկապես երկար, սպիտակ վարսերը․․․Պարզվեց` նա այստեղ է ապրում ու աշխատում․ վագոն-տնակում էլ կրպակի նման մի բան է բացել։

Նա մեզ ցույց տվեց իր համեստ կացարանը, որի պատերին ամենուրեք սրբապատկերներ են։ Կինն անկեղծացավ`գյուղում իրեն չեն սիրում իր աստվածավախության պատճառով։ Ապա ցույց տվեց թղթերի կույտը, ասաց` բանաստեղծություններ է գրում․․․

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Բլրի վրա կառուցվել է ժամանակակից մարզահամալիր։ Չէ որ ձմռանն Աշոցքը վերածվում է լեռնադահուկային հանգստավայրի։ Այս տարվա հունվարին տեղի է ունեցել Դահուկային սպորտի կենտրոնի բացումը, ինչը հաջողվել է իրագործել նաև ԵՄ ֆինանսավորմամբ․ նախագծի իրագործման համար հատկացվել է 60 հազար եվրո։

Փորձագետները կարծում են` Աշոցքը բոլոր նախադրյալներն ունի տարածաշրջանում լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն դառնալու համար, և դա զարմանալի չէ. չէ՞ որ տարվա կեսն համայնքը ձյունապատ է, ինչը ձմեռային մարզաձևերի զարգացման հիմնական պայմաններից է։

Ինչպես է անտառում ծվարած առեղծվածային եկեղեցին կյանք շնորհել Վերնաշեն գյուղին

Շարունակում ենք ճանապարհը... Արփի լճի որոնումներում մտնում ենք Մեծ Սեպասար։ Պարզվում է` այդտեղ չպետք է մտնեինք։ Թեև, հանուն լճի շրջակայքի կենսաբազմազանության պահպանման ստեղծվել է ազգային պարկ, ճանապարհային ցուցանակներ քիչ են երևում, մարդիկ` ավելի հազվադեպ։ Բայց մեր բախտը բերեց․ ճանապարհին հանդիպեցինք հարսանեկան ավտոմեքենաների։

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Այստեղ են գտնվում կաթոլիկ հայերի գյուղերը։ Ավտոմեքենաները կանգ առան սև տուֆից կառուցած կաթոլիկ եկեղեցու մոտ։ Մենք` նույնպես։ Մեզ իսկույն մոտեցավ մի տղամարդ և միանգամից հասկացավ` տեղացի չենք։ Օգնություն առաջարկեց։ Պարզվեց` գյուղապետն է, որը մեզ պատմեց եկեղեցու մասին։

- Եկեղեցին պապս է կառուցել, սա էլ նրա գերեզմանը, - ասաց գյուղապետ Հովսեփ Պետրոսյանը և ցույց տվեց բակի տապանաքարերը։

Նրա պապը եղել է հոգևորական, սովորել է Վենետիկում՝ Մխիթարյան միաբանությունում։ Վերադառնալով հայրենիք՝ ամուսնացել է, ընտանիք կազմել, շուտով նրա ընտանիքը գյուղում ամենամեծն է դարձել. 11 որդի ու երեք դուստր է ունեցել։

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Գյուղապետին խոստացանք` կվերադառնանք։

Այդ ընթացքում մեզ մոտեցավ ևս մեկ տղամարդ և ջերմ ողջունեց։

- Ես Հովհաննեսն եմ՝ Հովսեփի եղբայրը։ Օ՜, դուք լրագրողներ եք։ Ինչ լավ է։ Խնդրում եմ` գովազդեք իմ կտավատի յուղը, ընտիր որակ ունի։ Երկար տարիներ արտադրանքս ուղարկում եմ երկրի առաջատար դեղատներ, - հպարտությամբ ասաց մեր նոր ծանոթը։

Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Շատերն այս տարածաշրջանում նաև հողագործությամբ են զբաղվում, թեև փոքր մասշտաբներով։ Պետք է ասել, որ Աշոցքի շրջանը մտնում է ալպիական գոտու մեջ։ Հողն այստեղ բարեբեր է, հիմնականում՝ լեռնային և մարգագետնային սևահող։

Շրջանը զարգացման համար մեծ ներուժ ունի ինչպես հողագործության, այնպես էլ անասնապահության և զբոսաշրջության համար։ Տեղի լեռների լանջերը հիանալի են էկոտուրիզմի, թրեքինգի, ագրոտուրիզմի համար։ Այստեղ կարելի է յոգա, մեդիտատիվ էզոթերիկ տուրեր կազմակերպել․․․

Իսկ մինչ այդ, անկեղծ ասած` Հայաստանի հեռավոր հյուսիսը բավական ճնշող տպավորություն է թողնում։ Անպայման կայցելենք այստեղ նաև ձմռանը՝ լեռնադահուկային սեզոնին։ Միգուցե այս շրջանում համայնքն ավելի վառ լույսի ներքո երևա։