Ավտովթար Գյումրի-Բավրա ճանապարհին. բախվել են երեք մեքենա

Վթարի հետևաքնով վարորդներից երկուսը և մեկ ուղևոր տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հոկտեմբերի 15-ին, ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի 36 AP 733 համարանիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 36 AN 274 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Խոշոր վթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է

Բախումից հետո ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արամայիս Կ-ին պատկանող Mercedes Vito մակնիշի 67 AA 676 համարանիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով ВАЗ 2114-ը գլխիվայր շրջվել է, իսկ Սարգիս Մ-ն, Տիգրան Գ-ն և ВАЗ 2114-ի ուղևոր՝ Մայիսյան գյուղի բնակիչ, 56-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչները։

Ոստիկանին սպանելուց առաջ եղբայրները գողություն են արել. նոր մանրամասներ

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։