Ոստիկանին սպանողները 16 և 18 տարեկան եղբայրներ են. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանների վրա հարձակված անձանց ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանում ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին իր Facebook–յան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ 

Արտակարգ դեպք Երևանում․ ոստիկանի են սպանել

«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»,–գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք`լուսադեմին Երևանում ոստիկանության ծառայող է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 4-անց 30-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայում։

Ոստիկանին սպանելուց առաջ եղբայրները գողություն են արել. նոր մանրամասներ

Այստեղից շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողի դի։ Եվս մեկ ոստիկան, որը սպանվածի գործընկերն է, նույնպես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քանի որ մարմնական վնասվածքներ է ունեցել։

Երևանում ոստիկանի սպանության գործով Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել 3 հոդվածով

Վանաձորյան սարսափելի սպանության հետքերով. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Ոստիկանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու) 1-ին մասով, 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 104-րդ (Սպանությունը) հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Երևանում սպանված ոստիկանը պետական պարգևի կարժանանա. Փաշինյանը ցավակցել է նրա ընտանիքին