Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում. նրանց շարքում է ՊՆ ղեկավարը

Վաշինգտոնը որոշել է «պատժել» թուրք պաշտոնյաներին, որոնք կապ ունեն Սիրիայի քրդերի դեմ գործողությունների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ, հայտնում է Ermenihaber–ը:

Սիրիացի զինվորականները հանդիպել են ամերիկյան բանակի նահանջող զինվորներին. տեսանյութ

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի անվտանգությանը, կայունությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող որոշ ներկա և նախկին թուրք պետական պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում գտնվող գույքերի վրա կարող է արգելք սահմանվել:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել:

Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին

Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը: Բացի նշյալ անձանցից պատժամիջոցների թիրախում է հայտնվել ևս 2 գերատեսչություն՝ Թուրքիայի Պաշտպանության ու Էներգետիկայի նախարարությունները: 

Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում

Համապատասխան ցուցակում հայտնված մարդկանց ու կառույցների՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, իսկ նշյալ մարդիկ կամ կառույցները չեն կարողանա ԱՄՆ-ի հետ որևէ գործարք կատարել:

Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25%-ից 50%-ի հասցնելու որոշման մասին: Բացի այդ, դադարեցվելու է ԱՄՆ առևտրի նախարարության և Թուրքիայի միջև իրականացվող 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները: