Թմրանյութ առաքող կատուն փախել է դատական նիստից առաջ. տեսանյութ

Քննիչները չեն կարողացել դատարանին ներկայացնել վարժեցված կատվին, որը փորձել է գաղութ հասցնել վզակապի մեջ թաքցված թմրանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կատուն, որը Տուլայի շրջանի գաղութներից մեկում թմրանյութերի իրացման քրեական գործով անցնում է որպես իրեղեն ապացույց, փախել է։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Վերջին անգամ կատվին տեսել են այս ձմռանը կենդանիների համար նախատեսված վայրում, ուր նրան հանձնել է քննչական մարմինը։

Իսկ հիմա, երբ գործը պետք է քննվի դատարանում, պարզվել է, որ կատուն փախել է։

Կենտրոնի աշխատակցուհու խոսքով` կատվին վանդակից բաց են թողել, որովհետև մրսել է։ Չորքոտանին էլ տեսել է հաստատությունում պահվող շներին ու փախել։

Դատապարտյալների աթոռին են հայտնվել 3 մարդ, որոնք մեղադրվում են ուղղիչ հաստատությունում թմրանյութերի իրացման ճանապարհ ստեղծելու փորձի մեջ։ Նրանք որոշել են առաքիչի դերը տալ կատվին, որին նախապես սովորեցրել են սողոսկել գաղութի տարածք։ Թմրանյութը թաքցված է եղել կենդանու վզակապի մեջ։

Դատապարտյալներին չի հաջողվել իրագործել մտադրությունը, որովհետև թմրանյութերի վերահսկողությամբ զբաղվող աշխատակիցներն աչալուրջ են եղել։

Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ

ԶԼՄ–ների տվյալներով` դատավարությունն ամեն դեպքում կկայանա, և որպես իրեղեն ապացույց կներկայացվի կատվի վզակապը, որտեղ հայտնաբերվել է թմրանյութը։

«Սենյա, նստիր զամբյուղի մեջ». ալարկոտ կատուն համացանցի աստղ է դարձել. տեսանյութ