«Ծերուկները տժժում են». ինչպես պրանկեր տատը խաբեց ամուսնուն. տեսանյութ

Տեսանյութն ավելի քան 2.5 մլն դիտում է հավաքել և շուրջ 20 հազար լայք։ Այն տարածել է մոտ 65 հազար օգտատեր։
Sputnik

Չարաճճի տատիկն իր կողակցին և համացանցի բոլոր օգտատերերին ցույց է տվել` ինչպես է պետք զվարճանալ և ճիշտ ծերանալ։

Տարեցների կյանքը լիովին կփոխվի՞. ինչ է խոստանում սոցապ նախարարությունը 420 000 տարեցներին

Տարեցների ՇՈՈւ-ն. ի՞նչ գին ունի ԽՍՀՄ-ում կոփված հայ կենսաթոշակառուների աշխատանքը

Համացանցում զվարճալի տեսանյութ է հայտնվել տարեց զույգի մասնակցությամբ, որում պրանկեր տատը համացանցում հայտնի շշով և կոպեկով ձեռնածություն անելով` մի լավ «ղժժացել» է ամուսնու վրա։

«Նման զույգերին նայելիս ծերանալը չի վախեցնում»,–գրում են օգտատերերը։

Տարեց բրիտանուհին կանխել է երիտասարդ կնոջը ավազակային հարձակումը. տեսանյութ

Այս կատակը զվարճացրել է օգտատերերին, որոնցից շատերը մեկնաբանություններ են գրել. «Անմիջապես երևում է, թե այս երկուսից ով է համացանցում ավելի շատ ժամանակ անցկացնում», «Լավ խաբեց տատը պապին», «Նման խելոքների համար։ Ամուսինը որոշել է կատակել։ Բայց աչքն է մտել, այնուհետև կապտուկ և ցավ», «Ով կասի, որ նույնիսկ ծեր տարիքում երեխա չենք մնում», «Տարեցները տժժում են», «Պատկերացնում եմ` ինչ ձեռնածություններ է նա պապին ցույց տվել երիտասարդ տարիքում», «Իսկ եթե կաթված լիներ, ես նրան կհարվածեի», «Մահանալն էլ արդեն վախենալու չէ», «Հիանալի է, ծերունի ավազակները»։

Տեսանյութն ավելի քան 2.5 մլն դիտում է հավաքել և շուրջ 20 հազար լայք։ Այն տարածել է մոտ 65 հազար օգտատեր։