Պետք է ամեն ինչ անենք մամուլի ազատությունը պահպանելու համար. Փաշինյան

Վարչապետը լրագրողներին մաղթել է ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Երբ ազատվում են ձեռքերը, ազատվում է նաև գլուխը. Փաշինյանը հիշեց բրիտանական արհեստավորներին

«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը»,– գրել է նա:

Փաշինյանի խոսքով` մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթել ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն:

Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում