ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Տեխնոլոգիաները չեն խեղդի մարդկանց, այլ նոր հնարավորություններ կտան նրանց։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող FAST 2019 գիտատեխնոլոգիական համաժողովի բացման ժամանակ։
Նա հիշեցրեց բրիտանացի արհեստավորների մասին, որոնք 300 տարի առաջ գործարաններում կոտրել են հաստոցները, որպեսզի չկորցնեն աշխատանքը։ Բայց պարզվել է, որ երբ մարդու ձեռքերն ազատվել են, ազատվել է նաև միտքը։ Ճիշտ նույն կերպ տեղի կունենա արհեստական բանականության հետ, որը կմտնի մարդկանց առօրյա կյանք, վստահ է Հայաստանի վարչապետը։
«Այդ տեխնոլոգիաները մարդկանց չեն զրկի հնարավորություններից, այլ կտան նոր, նախկինում չտեսնված հնարավորություններ», – հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը կարող է և պետք է դառնա այդ առաջընթացի մասը։
Նշենք, որ FAST համաժողովն ընթանում է «Ավրորա» նախաձեռնության շրջանակում։