ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորված բոլոր երեխաներն առողջացել ու դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Facebook-յան էջը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։
Լոռու մարզում 5 մարդ թունավորվել են գետնասնկից. երկուսը երեխաներ են
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
«Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց»,-նշված էր Քննչական կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ Առողջապահության նախարարության նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: