Արտակարգ դեպք Երևանում․ ոստիկանի են սպանել

Ոստիկաններից մեկին սպանել են, մյուսին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ լուսադեմին Երևանում ոստիկանության ծառայող է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 4-անց 30-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայում։

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու

Այստեղից շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողի դի։ Եվս մեկ ոստիկան, որը սպանվածի գործընկերն է, նույնպես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քանի որ մարմնական վնասվածքներ է ունեցել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց նա էլ ահազանգել է 1-03: Ոստիկանության ծառայողները իրենց պարեկային մեքենայով շրջել են Ազատության պողոտայում ու սկսել են հետապնդել փախչող երկու անձի։ Ոստիկանները բռնել են նրանց։ Այդ ժամանակ էլ հնչել է կրակոցը, որի հետևանքով ոստիկաններից մեկը մահացել է։
Իսկ մյուս ոստիկանին պարզապես հարվածներ են հասցրել ու շարունակել փախուստը։

Երևանի հյուրանոցներից մեկում մարդ է մահացել. դեպքը եղել է հարազատների ներկայությամբ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու այլ բարձրաստիճան ոստիկաններ։ Փողոցում հայտնաբերվել է ատրճանակի պարկուճ։ Իրավապահները պարզում են կատարվածի բոլոր մանրամասները։

Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է