ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Կին պահակը քիչ է մնացել դառնա արջի զոհ, որը թափանցել է «Ուգլեգորսկուգոլ» ընկերության տարածք։ Այդ մասին հաղորդում է տեղի Vostok Today թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Սախալինի երկրամասի Ուգլեգորսկի շրջանում։ Պահակը տարածքը հսկելիս տեսել է` ինչպես է արջը հարձակվել շան վրա։ Կինը վախեցել է և ճչացել, որից հետո գիշատիչը հետ է փախել։ Պահակը նետվել է դեպի հեռախոսը և ոստիկանություն զանգել։
Շուտով արջը վերադարձել է սատկած շան մոտ, մի քանի մետր քաշել նրան և թողել։ Արջին վախեցրել է ոստիկանական մեքենայի աղմուկը, որը մի քանի րոպեից ժամանել է դեպքի վայր։ Գիշատիչը թաքնվել է մոտակա անտառում։
Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ
Անտառապահների խոսքով, եթե արջը կրկին հայտնվի քաղաքում և սպառնալիք ներկայացնի բնակիչների համար, նրան ստիպված կլինեն վնասազերծել։ Որպես կանոն` արջերը մտնում են բնակավայրեր ուտելիք գտնելու համար, եթե բնական միջավայրում այն բավարար չէ։