Ծեծկռտուք Երևանում. մասնակիցներից երկուսը կանայք են

Կանանցից մեկն աթոռով հարվածել է հարևանուհուն։ Տղամարդկանցից մեկը նույնպես վնասվածքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում հարևանները վիճել են, ինչի հետևանքով երկուսը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու

Ոստիկանությունն ահազանգը ստացել է անհայտ քաղաքացուց և, դեպքի վայր մեկնելով, պարզել, ոչ վիճաբանել են նույն շենքի բնակիչները՝ 50-ամյա Էդուարդ Տ-ն, 42-ամյա Տիգրան Ք-ն, 31-ամյա Մարիա Գ-ն, 60-ամյա Մարգո Ս-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Կորյուն Խ-ն։

Վիճաբանության ժամանակ Մարիա Գ-ն աթոռով հարվածել է վիճաբանության մյուս մասնակից՝ նույն շենքի բնակիչ, 46-ամյա Էմմա Ք-ին, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Կորյուն Խ-ն։

Երևանի հյուրանոցներից մեկում մարդ է մահացել. դեպքը եղել է հարազատների ներկայությամբ

Կայքի տեղեկություններով՝  դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի գիշերը։

Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է