Սիրիացի զինվորականները հանդիպել են ամերիկյան բանակի նահանջող զինվորներին. տեսանյութ

Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս–արևելքում Մանբիջ և Քոբանի քաղաքները միացնող ճանապարհին։ Կադրերում երևում է, թե ինչպես են ԱՄՆ դրոշներով զրահամեքենան և սիրիացի զինվորականներով պիկապները հակառակ ուղղություններով ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի կառավարական զորքերի ուղեկցորդ պահակախումբը հանդիպել է ԱՄՆ–ի նահանջող ուժերի հետ։ Տեսագրությունը հրապարակել է Ruptly գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս–արևելքում Մանբիջ և Քոբանի քաղաքները միացնող ճանապարհին։ Կադրերում երևում է, թե ինչպես են ԱՄՆ դրոշներով զրահամեքենան և սիրիացի զինվորականներով պիկապները հակառակ ուղղություններով ընթանում, ընդ որում կողմերը որևէ կերպ չեն արձագանքում միմյանց։

Պետրոսյան. «Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հյուսիսում»

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ–ն Սիրիայից դուրս է բերել զորքը «Իսլամական պետությանը» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հաղթելուց հետո։ «Ամերիկացի զինվորականները չեն կարողանա օգնել քրդերին, քանի որ գտնվում են դեպքի վայրից 7 հազար մղոն հեռավորության վրա», – գրել էր Թրամփը։

Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Սիրիական բանակը մտել է երկրի հյուսիսում գտնվող Թել Թամր գյուղ

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Սիրիական բանակը մտել է Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկում էին քրդերը