Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարարին

Աշխատանքից ազատված փոխնախարարն այդ պաշտոնում նշանակվել էր հինգ ամիս առաջ` 2019թ.–ի ապրիլ 26–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ  Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Պացիենտն առողջանում է. առողջապահության նախարարն ախտորոշել է Հայաստանի քաղաքական դաշտը

Առողջապահության նախարարը հրապարակել է ծեծկռտուքի պատճառ դարձած դիմումը

Որոշումը հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ.–ի ապրիլ 26–ին։ Մինչ այդ նա 2019թ.–ի փետրվարին նշանակվել էր առողջապահության նախարարի խորհրդական։

Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

2018-19թթ–ին Հովհաննես Հարությունյանը զբաղեցնում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը` պոլիկլինիկական ծառայության գծով:

2016-18թթ–ին եղել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը։