Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են. տեսանյութ

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը պարբերաբար հանդիպում են, բայց հանրությունը ոչ բոլոր հանդիպումների մասին է տեղյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է Արցախի նախագահի հետ պարբերական հանդիպումները` նշելով, որ դրանցից ոչ բոլորի մասին է հանրությունը տեղյակ։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք ու անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք անում։ Եվ այսօրվա քննարկումն էլ, կարծում եմ, կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներն ու տպավորությունները ձեզ հետ կիսելու առումով»,– ասաց Փաշինյանը։

Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ընդունելության համար։

Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Հանդիպման այլ մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Իշխանությունների միջև անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան