Զատուլինի արցախյան այցի համար Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել այն բանի համար, որ ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Զատուլինը այցելել է Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Ռուսատանին բողոքի հայտագիր է հանձնել ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին  Զատուլինի` Արցախ կատարած այցի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։

Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին

«Համապատասխան հայտագիր է  ներկայացվել Ռուսատանի ԱԳՆ`  ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Բաքուն զայրացել է, որ Զատուլինը «Ադրբեջանի օկուպացված տարածքում» մասնակցել է միջոցառումների։

Քննարկման դիմաց հող հանձնելն անհնար է․ Զատուլինը` ղարաբաղյան կարգավորման մասին