ՌԱԴԻՈ

Հակոբյան․ «Հայաստանյան «դոբռոն» չի կարող կանխորոշել Արցախի ընտրությունների ելքը»

Քաղտեխնոլոգը կարծում է, որ մինչև ընտրություններ տարածաշրջանում շատ բան կարող է փոխվել, ինչը կարող է անդրադառնալ նաև արցախյան ընտրությունների վրա։
Sputnik
Հակոբյան․ «Հայաստանյան «դոբռոն» չի կարող կանխորոշել Արցախի ընտրությունների ելքը»

Հայաստանի իշխանությունը Արցախի նախագահի ընտրություններում ֆավորիտների հարցում տարաձայնություններ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում

Ըստ Հակոբյանի՝ իշխանության մի թևը, նախապատվությունը տալիս է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, մի մասն էլ շարունակում է սատարել Արայիկ Հարությունյանին։

«Հասարակական սեգմենտը, կարծում եմ` ավելի շատ նախապատվությունը տալիս է Մասիս Մայիլյանին։ Իսկ այն թևը, որն ավելի քաղաքական է և ավելի պրագմատիկ քաղաքականություն վարող՝  ավելի շատ հնարավոր է նախապատվությունը տա Արայիկ Հարությունյանին։

«Ես համոզված չեմ, որ հայաստանյան «դոբրոն» դա այն որոշիչ գործոնն է, որն Արցախում կանխորոշելու է ընտրության արդյունքները, դա դեռևս մեծ հարց է»,–ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Հակոբյանի` այդ «դոբռո» կոչվածը, հարաբերական նշանակություն ունի։

Ո՞վ է ՀՀ իշխանության ֆավորիտը արցախյան ընտրությունններում. «Ժողովուրդ»

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը ում էլ նախապատվությունը տա, պետք է ընկալի, որ պետք է պայմանավորվեն Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հետ, այնտեղի իրողությունների հետ»,–նշեց Հակոբյանը։

Սակայն, Հակոբյանի խոսքով՝ մինչև ընտրություններ դեռ 6 ամիս կա և դեռևս շատ բան կարող է փոխվել։

«Հայաստանում կարող է շատ բան փոխվել, նաև տարածաշրջանում և դրանից ելնելով կարող է նաև Արցախում շատ բան փոխվել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։ 

Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ընտրության անցկացման իր փորձով. Նաղդալյան

Ըստ նրա`տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները  անմիջական ազդեցություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախում տիրող իրավիճակի վրա, նույնիսկ ներքաղաքական զարգացումների վրա։