ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորում այսօր` հոկտեմբերի 14–ին, դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժածը քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 16-ամյա պատանին գոտկային շրջանում ստացած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել իրենց դպրոցի մոտակայքից։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տեղի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքները և նրանց տեսադաշտում է հայտնվել 18–ամյա մի երիտասարդ։
Արարատի մարզում 14–ամյա պատանին դպրոցում դանակահարել է համադասարանցուն
Ամենայն հավանականությամբ՝ վեճը, որն ավարտվել է դանակահարությամբ, միջանձնային բնույթ է ունեցել։
Դեպքի մանրամասները պարզելու համար իրավապահները քննություն են սկսել։