ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հյուսիսում»

Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում ձևավորել ռազմավարական նշանակության պատնեշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի և Թուրքիայի քրդերին։
Sputnik
Պետրոսյան. «Անկարան ուզում է քաղաքական լուրջ դերակատարում ունենալ Սիրիայի հյուսիսում»

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել՝ կապված թուրքական ներխուժման հետևանքով Սիրիայի հյուիսում ստեղծված իրավիճակի հետ։ Ըստ արաբագետի` իրավիճակը Սիրիայի հյուսիսում էլ ավելի է սրվել, քանի որ բացի թուրք-քրդական բախումներից, ռազմական գործողություններին սկսել են խառնվել նաև սիրիական կառավարական զորքերը։ 

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

«Ներկայում ռազմական գործողությունները որոշակիորեն անկանխատեսելի են, ինչը սպասելի էր, քանի որ և՛ շրջանն է բավականին կարևոր բոլոր դերակատարների համար, և՛ աստիճանաբար ավելանում է խաղացողների թիվը, որոնք հետաքրքրված են Սիրիայի հյուսիսով»,-ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Մելքոնյան. «Սիրիայում թուրքական զինուժի ներխուժումից հետո իրավիճակը խիստ վտանգավոր է»

Ըստ արաբագետի, Անկարան ռազմական գործողություններով մի քանի նպատակ է հետապնդում։

«Թուրքիայի նպատակներից առաջինն այն է, որ ցանկանում է Սիրիայի հյուսիսում ձևավորել ռազմավարական նշանակության պատնեշ, որը փաստացի բաժանելու է Սիրիայի և Թուրքիայի քրդերին»,-նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով, անվտանգության այն գոտին, որը ենթադրաբար ստեղծվելու է, բնակեցվելու է Թուրքիայում ապաստանած մոտ 2 միլիոն սիրիացի փախստականներով, և դրանով իսկ բնական պատնեշ է ստեղծվելու քուրդ ժողովուրդների երկու հատվածների միջև։

«Անկարայի հաջորդ նպատակն է տնտեսական ու քաղաքական լուրջ դերակատարում ունենալ ազդեցության գոտու վերածվող Սիրիայի հյուսիսում, որի վրա մշտապես եղել է Թուրքիայի բոլոր իշխանությունների ուշադրությունը»,-ընդգծում է Արմեն Պետրոսյանը։

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

Հիշեցնենք` սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասակե նահանգի Թել Թամր գյուղ, հաղորդում է սիրիական Sana պետական լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ էլ սիրիական բանակը մտել էր Ռաքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկել են քրդերը, այդ մասին հաղորդել էր ՌԻԱ Նովոստին` հղում անելով al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքին։