ՄԻԵԴ–ն ընդունել է ՍԴ դիմումը. Մեծ պալատի նախագահը կողմերից գրավոր դիտարկումներ է պահանջել

Մեծ պալատի նախագահը Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավոր դիտարկումներ ներկայացնելու համար ժամանակ է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս մասին հայտարարություն է տեղադրված Քոչարյանի Facebook–յան պաշտոնական էջում։  

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

«Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ը, խորհրդատվական կարծիքի տրամադրման համար հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար»,– ասվում է հայտարարության մեջ։

ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել

Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցադիմումի վերաբերյալ խորհրդակցական կարծիքը վերաբերում է մինչ այդ տեղի ունեցած դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Խուդոյան․ «ՄԻԵԴ-ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործն ավարտելու համար»

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: