Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Իտալիայի իր հասակակիցներին

Իտալիայի երիտասարդական հավաքականի ավելի բարձր կարգը երևում էր ամբողջ խաղի ընթացքում: Հայաստանի հավաքականը պայքարեց ինչքան կարող էր, բայց այս մրցավեճում դա բավարար չէր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ընտրական առաջին խմբում երեք օր առաջ Լյուքսեմբուրգի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցն ընտրական խմբի ֆավորիտներից մեկն էր՝ Իտալիան: Հյուրերը տոնեցին իրենց երկրորդ հաղթանակը խմբային փուլում` Հայաստանի` իրենց  հասակակիցների նկատմամբ առավելության հասնելով 1:0 հաշվով:

Առաջին հաղթանակը. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգին

Խաղի սկզբից զգացվեց Իտալիայի երիտասարդականի ավելի բարձր կարգը: Հյուրերը տիրեցին նախաձեռնությանն ու վտանգավոր պահերը Հայաստանի թիմի դարպասի մոտ սկսեցին առաջանալ մեկը մյուսի հետևից: Բայց ի պատիվ մեր ֆուտբոլիստների էլ նշենք, որ անկախ ամեն ինչից, նրանք պայքարում էին, իսկ երբեմն էլ` սպառնում:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կիպրոսցիներին հաղթանակի հնարավորություն չտվեց

Մեր հավաքականի կազմում թիմի ավագ Ռուդիկ Մկրտչյանը կարող էր գրավել իտալացիների դարպասը: Հայ ֆուտբոլիստը տեսավ, որ իտալացիների դարպասապահը շատ է հեռացել դարպասից, ու համարյա խաղադաշտի կենտրոնից գնդակն ուղարկեց դեպի դարպասը: Միայն մատների ծարերով դարպասապահ Մարկո Կառնեզեկին կարողացավ հեռացնել գնդակը:

Հրաչյա Մարգարյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է

Արդարության համար նշենք, որ դա մերոնց միակ ռեալ գոլային պահն էր: Իսկ իտալացիները մի քանի նման պահեր ստեղծելով մեր դարպասին, մինչև ընդմիջում առաջ անցան հաշվի մեջ: Ջանլուկա Սկամական գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Ի պատիվ մեր երիտասարդ ֆուտբոլիստների` պետք է նշել, որ նրանք պայքարեցին մինչև վերջ:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն հավասար պայքար էր մղում ուժեղ մրցակցի հետ, իսկ հանդիպման վերջնամասում մերոնց բախտն ուղղակի չբերեց: Նախ Ալբերտ Խեչումյանի հարվածը նպաստավոր դիրքից դիպուկ չստացվեց, հետո էլ Վահան Բիչախչյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասի հորիզոնական դարպասաձողից:

Պարտվեցինք 0:1, բայց ըստ խաղի` տրամաբանական հաշիվը երևի ոչ–ոքին էր: