ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կոգեշնչի երեխաներին. նա դարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) դեսպանը Հայաստանում։
Ալեքսանյանն այդ մասին գրել է Instagram–ում ու լուսանկարներ հրապարակել փոքրիկների հետ։
«Հպարտ եմ` «Յունիսեֆի» մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,– լուսանկարներից մեկին կից գրել է նա։
Արթուր Ալեքսանյանի հնարքը լավագույնն է ճանաչվել
Հիշեցնենք` Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությանը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ գոտեմարտին և ստիպված եղավ բավարարվել աշխարհի առաջնության արծաթե մեդալով։ Այդուհանդերձ, նա այդ առաջնությունում իր մասնակցությամբ ապահովեց 2022թ–ին Պեկինում նախանշված օլիմպիական խաղերի ուղեգիրը։