Արմավիրի մարզում 10-րդ դասարանցու են դանակահարել

Անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել դեպքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։

Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։

Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։

Ըստ շրջանառող լուրերի, անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այստեղ էլ տեղի է ունեցել դեպքը, քանի որ մի քանի ժամ շարունակ ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացրել ավտոկայանի տարածքում։

«Մասիս» ԲԿ-ի պահեստապետն ու տնօրենը վիճել են. հիվանդանոցի տնօրենը վնասվածք է ստացել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության բաժին է բերան ենթարկվել 17- 18 տարեկան երիտասարդը։

Արմավիրում խոսում են, որ հենց այդ տղան է վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ հարվածել հիվանդանոց տեղափոխված պատանուն։

Մեր տեղեկություններով` տուժածը սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցի 10-րդ դասարանում։

Ամուսինները վիճել են Երևանում. վեճից հետո 2 տարեկան որդին հայտնվել է հիվանդանոցում