ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են երկրի հյուսիս–արևելքում գտնվող Հասակե նահանգի Թել Թամր գյուղ։ Այս մասին հաղորդում է Sana սիրիական պետական գործակալությունը։
Նշենք, որ գյուղը թուրքական սահմանից հեռու է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակը մտել է քրդերի վերահսկվողության տակ գտնվող Թաբկա քաղաք։
Սոցցանցերում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը քրդերի խնդրանքով համաձայնել է նրանց անթռիչք գոտի տրամադրել Սիրիայի հյուսիսում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։
Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։