Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է սյանը և շրջվել. ուղևորներից մեկի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ կողաշրջված «Nissan March»-ի վարորդի տվյալները դեռևս չի հաջողվել պարզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:56-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել:

Երևանի հյուրանոցներից մեկում մարդ է մահացել. դեպքը կատարվել է հարազատների ներկայությամբ

Փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել ուղևոր 24-ամյա Նարեկ Հ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 25-ամյա Մկրտիչ Ա.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: