Ֆրանսիայում հարգել են երկրում պատերազմած հայերի հիշատակը. լուսանկար

Մոն Վալերյեն բլուրում, որտեղ այժմ մեծ հուշահամալիր է կառուցված, պատերազմի ժամանակ գնդակահարել են պարտիզաններին։ Այստեղ 1944թ–ին սպանվել են Միսաք Մանուշյանը և նրա ընկերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Փարիզի մոտ գտնվող Մոն Վալերյենի հուշահամալիրում հարգել են Ֆրանսիայում պատերազմած հայերի հիշատակը։ Արարողությունը կազմակերպել է Մոն Վալերյենի ասոցիացիան, որին մասնակցել են նաև դիվանագետներ Հայաստանի դեսպանատնից։

Գաղտնազերծած հուշեր. մարշալ Բաղրամյանի մասին բացառիկ փաստաթղթեր են հրապարակվել

Փարիզից ոչ հեռու ընկած Մոն Վալերյեն բլուրում նացիստական շրջափակման ժամանակ գնդակահարել են Դիմադրության մարտիկներին։ Այստեղ կանոնավոր կերպով նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների տարելիցը, այդ առիթով հավաքվում են հազարավոր ֆրանսիացիներ և հյուրեր։ Չեն մոռանում նաև «Նորմանդիա–Նեման» ֆրանս–խորհրդային  էսկադրիլիայի հերոսներին։

Հերթական անգամ այստեղ հարգել են ֆրանսիական Դիմադրությունում պայքարած հայերի հիշատակը։ Նրանց շարքում հիշատակվում է կոմունիստ պարտիզան Միսաք Մանուշյանի անունը, որին գնդակահարել են Մոն Վալերյենում 1944թ–ին` 37 տարեկանում։ Նրան են պատկանում «կարևոր չէ, թե որքան ես ապրել, այլ այն, թե որքան բան ես հասցրել» խոսքերը։

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Մանուշյանը ղեկավարել է տարբեր ազգություններից, ինչպես նաև հրեաներից կազմված պարտիզանական ջոկատը։ Նրանց բոլորին Մանուշյանի հետ միասին գնդակահարել են։ Գնդակահարությունից առաջ նա հայտարարել է, որ մահանում է առանց գերմանացիների հանդեպ ատելության, իսկ գերմանացիները և մյուս ազգերն ապրելու են խաղաղության և եղբայրության մեջ։

Ֆրանսիական Դիմադրության շարքերում պայքարել են նաև տասնյակ ուրիշ հայեր։ Նրանցից մեկը Արսեն Շաքարյանն է, որը մահացել է 2018թ–ի օգոստոսին` 102 տարեկանում։