Ճապոնիայում աղետալի թայֆունի զոհերի թիվը հասել է 36–ի

«Հագիբիս» թայֆունը Ճապոնիայով անցել է անցած շաբաթվա վերջին` իր հետևից թողնելով սարսափելի ավերածություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ճապոնիայում «Հագիբիս» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 36–ի, ևս 17–ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հաղորդում է DW–ն, որը հղում է անում ճապոնական ԶԼՄ–ներին։

Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը

Հաղորդվում է նաև, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մոտ 100 մարդ։

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին «Հագիբիս» թայֆունը պատուհասել է Իձու թերակղզու մոտակայքում գտնվող Հոնսյու կղզին: Երկրի 15 պրեֆեկտուրաներում տեղի են ունեցել ջրհեղեղներ և սողանցքներ, ավերվել են ավելի քան 20 գետերի ամբարտակները։

Չինաստանի վրա գրոհել է «Լեկիմա» սուպերթայֆունը․ կան զոհեր և անհետ կորածներ

Բնական աղետի հետևանքով տուժել է Նագանո պրեֆեկտուրան։ Տոկիոյում և շրջակայքում ավելի քան 50 հազար  տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրաէներգիայի։ Թայֆունի հասցրած վնասի մասշտաբները դեռ չեն գնահատվել։