Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնակատար

Աղաջանյանը 2019թ–ի փետրվարից զբաղեցրել է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնակատար։ Հրամանագիրը ստորագրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը։ Այս մասին հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը։

«Անուշավան Աղաջանյանին նշանակել Ղրիմի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար», – նշված է հրամանագրում։

Աղաջանյանը 2014թ–ից զբաղեցրել է Ղրիմի նախարարների խորհրդի աշխատակազմի գործունեության իրավական ապահովման բաժնի վարիչի պաշտոնը։

Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս

2017թ–ից նշանակվել է Սիմֆերոպոլի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական բաժնի պետ, 2019թ–ի փետրվարին` Ղրիմի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ։

2019թ–ին նրան շնորհվել է «Ղրիմի Հանրապետության վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչումը։