Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ երեխան. նրան կոչել են շատ հազվագյուտ անունով

Ճանաչված հաղորդավարուհին իր հետևորդներին հայտնել է ուրախալի լուրը և որդու հազվագյուտ անունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ է մայր դարձել։ Ընտանիքի համալրման մասին հաղորդավարուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել

View this post on Instagram

👼🏻🤱🏻Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն😃։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում։ Շնորհակալ ենք բժիշկ Դավիթ Աբովյանին՝ նվիրյալ մասնագետին, ով իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու խաղաղ բնավորությամբ մեր ընտանիքի կողքին է։ Ինչպես նաև Էրեբունի բժշ. կենտրոնի ծննդատան անքուն աշխատակիցներին բարեխիղճ վերաբերմունքի համար։ Առողջ եղեք փոքրիկ գանձեր։ @narekvan ❤️

A post shared by Gohar Gasparyan (@gohargasparyan) on

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում»,-գրել է հաղորդավարուհին և շնորհակալություն հայտնել բժշկական անձնակազմին բարեխիղճ վերաբերմունքի համար։

Ի՞նչն է հիմնովին փոխել երգչուհու կյանքը. Քրիստինե Պեպելյանն անկեղծացել է

Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանի և ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն ամուսնացել են 2016 թվականի հունիսի 19-ին: Զույգի առաջնեկը՝ Վանը, ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին:

«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին