ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը տեղի ընտրանու հետ Եվրոպայի 2020 թվականի ընտրական խաղում:
Մինչ Լիխտենշտեյն – Հայաստան խաղի մեկնարկը արդեն հայտնի էր, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ: Այսինքն մեր հավաքականի համար շատ ձեռնտու արդյունք էր գրանցվել: Իսկ Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակը մեր ընտրանուն արդեն հնարավորություն էր տալիս միավորներով հավասարվել ֆիններին ու շարունակել պայքարը Եվրո-2020-ի ուղեգրի համար:
Խաղի սկիզբը ցույց տվեց, որ մեր թիմը բոլոր հնարավորությունները ունի մրցակցի նկատմամբ առավելության հասնելու: Հայաստանի հավաքականը տարածքային ու խաղային զգալի առավելություն ուներ ու այն վերածեց նյութականի: Սակայն երկրորդ կեսում մեր թիմը, չգիտես ինչու, որոշեց ավելի հանգիստ տեմպով շարունակել խաղն ու պատժվեց:
Ինչպես են հայ երկրպագուները Էստոնիայում տոնում Հայաստանի հավաքականի գոլը. տեսանյութ
Խաղն ավարտվեց ոչ–ոքի, ու բոլոր հաշվարկները, կարելի է ասել, անմիջապես փուլ եկան: Հիմա հայտնի չէ, թե ինչը կարող է մեր հավաքականին օգնել Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելուն:
Առանց Հենոյի կամ նրա հետ. ում պետք է հաղթի հավաքականը Եվրո-2020–ի եզրափակիչ հասնելու համար