Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին

Թուրքական զինուժի գործողությունների ընթացքում վերահսկողություն է սահմանվել Ռաս էլ Այն քաղաքում, ինչպես նաև շրջափակման մեջ է առնվել Թել Աբյադը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի քրդական զորամիավորումների կողմից թուրքական սահմանամերձ քաղաքների ուղղությամբ իրականացված գնդակոծման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը՝ վիրավորվել: 

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել

««Խաղաղության աղբյուրի» գործողության ընթացքում վնասազերծված ահաբեկիչների ընդհանուր թիվը 490 է, որից սպանվել է 440-ը: Թուրքիայի սահմանամերձ գյուղերը Սիրիայից ականանետերով ռմբակոծվել են 652 անգամ: Մեր քաղաքներում ահաբեկիչների կողմից հրետակոծության ժամանակ զոհվել է 18, վիրավորվել` 147  խաղաղ բնակիչ», - ասել է Էրդողանը NTV- ի եթերում:

Ըստ Թուրքիայի նախագահի` ռազմական գործողության ընթացքում սպանվել է երկու թուրք զինվոր և «Սիրիայի ազգային բանակի» 16 մարտիկ:

Էրդողանը ևս մեկ անգամ նշել է, որ թուրքական ռազմարշավի նպատակը Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին, 30-35 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծումն է:

Հայաստանը սիրիահայերին ընդունելու հետ կապված որևէ սահմանափակում չունի. Գրիգորյան

Միևնույն ժամանակ, Էրդողանը հրաժարվել է հետևել արևմտյան առաջնորդների կոչերին և բանակցություններ սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որի դեմ նա իրականացնում է ռազմական գործողություն:

Ըստ նրա, թուրքական բանակը կարող է մի քանի օրից Սիրիայում ավարտել գործողությունները:

Երգչուհի Շերի գրառումը. «Թուրքիայի զինվորները դեռ արյուն են տենչում»

«Ռազմական գործողությունը հետաձգվում է այն պատճառով, որ մենք ձգտում ենք խուսափել խաղաղ բնակիչների շրջանում մարդկային զոհերից: Թուրքական բանակը աշխատում է առավելագույն խնամքով», - հավելել է Թուրքիայի նախագահը:

Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք արգելք կդառնան 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին: