Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան գալիս է Երևան

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի կարգավիճակում առաջին անգամ է այցելում Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։  Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնեց ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։

 «Պարոն Գախարիան Հայաստան կայցելի մեկօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին։ Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ», – ասաց Մկոյանը։

Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար

Նշենք, որ Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկեց Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա։

Հիշեցնենք, որ Գախարիան 2017 թվականի հունիսին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։