Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ԱԻՆ-ից հայտնում են, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին ամեն օր ժամը 09:00-18:00-ն կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ է լինելու: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը հիվանդանոցում է

«Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 09:00-18:00-ն կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհահատվածը փակ կլինի բեռնատարների համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Գորիս–Կապան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. լուսանկար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: