Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագիրը. Միրզոյանը հանդիպել է սերբ գործընկերոջը

Կողմերը քննարկել են նաև միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 13 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։

Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

«Մեղրի» ազատ առևտրի գոտու գործարկումը քիչ հավանական է․ խոշորացված համայնքի ղեկավար

Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։